ՀՀ Կրթության եւ գիտության Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ որոշ տնօրեններ չունեն համապատասխան արտոնագրեր՝ երեխաների կրթությամբ զբաղվելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նախարարը նշել է. «Սիրելի ծնողներ, Ձեր երեխաներին առաջին դասարան տանելիս դպրոցի տնօրեններից անպայման հարցրեք, թե արդյոք ունեն արտոնագիր կրթական գործընթաց կազմակերպելու համար: Ներկայում ստուգվում են արտոնագրերը, ու պարզվում է, որ կան այդպիսիք, որ առանց թույլատրելու աշակերտներ են ընդունում: Անպայման խնդրեք, թող ցույց տան արտոնագիրը, այլապես կարող է փաստի առաջ կանգնեք: Առայժմ այսքանը»: