19.04.2025
Սեւանա լճում իշխան են «բազմացրել» ավելի քան 2 մլրդ դրամի փոշիացմամբ. հարուցվել է քրգործ
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հոկտեմբերի 22-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում:


Ինչպես հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա):


Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։


 

Վարչապետ. 2019 թվականի երկրորդ եռամսյակից մենք գործազրկության էական նվազում ունենք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար