20.04.2025
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում
prev Նախորդ նորություն

Վարչապետ. 2019 թվականի երկրորդ եռամսյակից մենք գործազրկության էական նվազում ունենք

Ուրախ եմ արձանագրել, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակից մենք գործազրկության էական նվազում ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Եթե 2018-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 236 հազար 400 մարդ, ապա 2019 թվականի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 207 հազար 200 մարդ, նվազելով 29 հազար 200 մարդով:


Ներկայումս մեր երկրում գործազրկությունը կազմում է 17.7 տոկոս, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում ընդհանուր գործազրկությունը նվազել է 2.5 տոկոսով»,- գրել է նա:


 


 

Վիրավորում ստացած ոստիկանին կրծքանշան է հանձնվել, մահացածը՝ հետմահու պարգեւատրվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար