24.11.2024
Վարչապետ. 2019 թվականի երկրորդ եռամսյակից մենք գործազրկության էական նվազում ունենք
prev Նախորդ նորություն

Վիրավորում ստացած ոստիկանին կրծքանշան է հանձնվել, մահացածը՝ հետմահու պարգեւատրվել

ՀՀ ոստիկանապետի պաշոտանակատար Արման Սարգսյանը, ծառայողական պարտականությունները կատարելիս կյանքին վտանգ սպառնացող պայմաններում խիզախություն և անձնազոհություն ցուցաբերելու համար, «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշան հանձնեց ՊՊԳՎ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան Արմեն Հակոբյանին։


Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:


Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Արամի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ՀՀ նախագահը հետմահու պարգևատրել Արիության մեդալով պարգեւատրել է անեւ: Հրամանագիրը ներկայացնում ենք ստորեւ:


«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.


Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Արամի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Արիության մեդալով», - ասված է հրամանագրում:


Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել ոստիկան Տիգրան Առաքելյանը, ով հիվանդանոցում մահացել է։


Ավելի վաղ հայտնել ենք, որ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը և «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ» 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը: