24.11.2024
Վիրավորում ստացած ոստիկանին կրծքանշան է հանձնվել, մահացածը՝ հետմահու պարգեւատրվել
prev Նախորդ նորություն

Ի՞նչ վնասվածքներ ունի Արթուր Վանեցյանի դեմ ցուցմունք չտված քաղաքացին

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ ցուցմունքի գործով ծաղկի շուկայի աշխատակից Կարեն Ղազարյանի մոտ հայտնաբերվել են վնասվածքներ: Այս մասին հայտնում է Ղազարյանի պաշտպանությունն իրականացնող ընկերության ղեկավար Արսեն Բաբայանը:


Օրերս Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայից բռնությամբ ոստիկանություն տեղափոխված Կարեն Ղազարյանը դեպքից հետո բուժօգնության է դիմել «Նաիրի» բժշկական կենտրոն ու ենթարկվել հետազոտության: Ղազարյանըի մոտ ախտորոշվել են «պարանոցի աջ և ձախ կողմնային, աջ և ձախ ճաճանչ-դաստակային հոդերի, գոտկային և ձախ սրունք-թաթային հոդի շրջանների քերծված վերքեր»։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՔԾ–ն ևս դատաբժշկի ուղեգիր է տվել Ղազարյանին, սակայն փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել։


Հիշեցնենք, ՀՔԾ-ն Կարեն Ղազարյանի ներկայացրած հաղորդումը ընդունել է վարույթ, նյութեր են նախապատրաստվում: 


Հոկտեմբերի 17-ին Հրապարակ-ը հայտնել էր, որ առավոտյան Ոստիկանության վեցերորդ վարչությունը Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայի տարածքում «զախվատ օպերացիա» է իրականացրել՝ բերման ենթարկելով մի խումբ մարդկանց։ Աղբյուրի համաձայն՝ նման ռեպրեսիվ մեթոդներով փորձում են «գործ սարքել» ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ:


6-րդ վարչություն էին տարել շուկայի աշխատակիցներից Կարեն Ղազարյանին եւ ստիպել, որ ասի, թե ծաղկավաճառներից գումարներ է շորթել։


Նաեւ պարտադրել են գրել, թե «ով է իր կռիշը», ում է տվել շորթած գումարները: Աշխատակիցը հրաժարվել էր կեղծ հայտարարություններ անել, որից հետո նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն էր գործադրվել՝ հարվածել են կողերին, ոտքերին: