25.11.2024
Մարին լե Պենը մտադիր է մասնակցել Ֆրանսիայի նախագահի ընտրություններին
prev Նախորդ նորություն

Nouvelles d’Arménie հայկական պարբերականի գրասենյակը ենթարկվել է հարձակման

Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը հարձակվել են Nouvelles d’Arménie հայկական պարբերականի գրասենյակի վրա։ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Nouvelles d’Arménie-ի գրասենյակի վրա հարձակումը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։


«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Nouvelles d’Arménie-ի գրասենյակի վրա այս հարձակումը։ Սա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ»,- ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։


Ավելի վաղ Nouvelles d’Arme’nie-ն իր Twitter-ում լուսանկար էր հրապարակել, թե ինչ ավերածություններ են թողել իրենցից հետո հարձակվողները խմբագրությունում։ Հայկական պարբերականի հարձակումը խմբագրությունում կապում են գլխավոր խմբագիր Արա Թորանյանի՝ Փարիզում անցկացվող հակաթուրքական ակցիաներին մասնակցելու ու Սիրիայի քրդերին աջակցություն հայտնելու հետ։


Նշվում է, որ հանցագործները գողացել են երեք համակարգիչ և մեկ լուսանկարչական խցիկ, որոնք պարունակում են խմբագրական գաղտնիք: