20.02.2026
Բոլորն ուզում են ֆուտբոլից արմատախիլ անել ռասիզմը, սակայն ոչինչ չեն անում այդ ուղղությամբ
22.05.2019
Բոլորն ուզում են ֆուտբոլից արմատախիլ անել ռասիզմը, սակայն ոչինչ չեն անում այդ ուղղությամբ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին չմասնակցելու որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել միջազգային ԶԼՄ-ներում և լրագրողների շրջանում: Բոլորն ուզում են ֆուտբոլից արմատախիլ անել ռասիզմը, սակայն ոչինչ չեն անում այդ ուղղությամբ. Պիրս Մորգանը՝ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Հայտնի բրիտանացի լրագրող և հեռուստահաղորդավար Պիրս Մորգան «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում կրկին անդրադարձել է Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին. «Բոլորն ուզում են ֆուտբոլից արմատախիլ անել ռասիզմը, սակայն ոչ մեկ ոչինչ չի անում այդ ուղղությամբ: Հենրիխ Մխիթարյանը չի կարող խաղալ եզրափակչում քանի որ հա՞յ է: Խայտառակություն»: Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հայտարարել է, որ հայ կիսապաշտպանը բաց կթողնի եզրափակիչը: Մխիթարյանն էլ սոցցանցերի իր էջերում գրել էր, որ մեծ ցավ է ապրում խաղին չմասնակցելու համար: Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին, Բաքվում, որտեղ անգլիական երկու ակումբները` «Արսենալ»-ը և «Չելսի»-ն կմրցեն միմյանց դեմ: