Սիրիայում ազգությամբ հայ հայրն ու դուստերը պայքարում են թուրքական ներխուժման դեմ
Twitter սոցիալական ցանցում տարածվել է ազգությամբ հայ հոր եւ դուստեր լուսանակար, որոնք Սիրիայի հուսիսում մարտնչում են թուրքական զորքերի ներխուժման դեմ:
Ինչպես հայտնում է РУСАРМИНФО-ն, լուսանկարում ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի անդամ 52-ամյա Հովսեք Սարգիսն է Սերեկանիե քաղաքից եւ նրա 19-ամյա դուսրտ Անուշը:
«Անուշ Սարգիսը Ժողովրդական ինքնապաշտպանությա ջոկատների մարտիկ է (YPG): Նա կռվել է ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ Ռաքքայում: Այժմ նրանք միասին հսկում են Հասակուում գտնվող տեղահանված անձանց ապաստարանը», - գրում է Twitter-ի իր միկրոբլոգում լրագրող Հաբատ Աբբասը:
Թուրքական «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը սկսվեց հոկտեմբերի 9-ին: Սիրիական կառավարական բանակի զորքերը քրդական ուժերի հետ պայմանավորվածությունից հետո հոկտեմբերի 14-ին վերահսկողության տակ են վերցրել Հասակու եւ Կամիշլի քաղաքները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայի հյուսիսում՝ թուրքական ներխուժման տարածաշրջանում, ձեւավորվել է Նուբար Օզանյանի անվան հայական կամավորական ջոկատ: