23.11.2024
Սիրիայում ազգությամբ հայ հայրն ու դուստերը պայքարում են թուրքական ներխուժման դեմ
prev Նախորդ նորություն

Էրդողանը ցանկանում է հափշտակել սիրիական հողերի մի մասն ու նրա հարստությունները. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեղադրել է Թուրքիային երկրի հյուսիսային շրջանների հանդեպ ծավալապաշտական մտադրությունների մեջ։ Այս մասին նա ասել է Իդլիբի նահանգում ճակատի տեղամասերից մեկում սիրիական զորքեր այցելության ժամանակ:


«Թուրքիայի նախագահը Սիրիայից գողացել է նրա նավթն ու ցորենը, ինչպես նաեւ տարել Հալեպի գործարանները, իսկ հիմա Էրդողանը ցանկանում է հափշտակել սիրիական հողերի մի մասը՝ նրա բնական հարստություններով։ Մարտը հանուն Իդլիբի, որտեղ կենտրոնացած են ծայրահեղական խմբավորումների մնացորդները, քաոսի ու ահաբեկչության դեմ պայքարի համար հիմնականն է։ Մենք միշտ ասել եւ ասում ենք, որ պայքարն Իդլիբի համար հիմնականն է քաոսն ու ահաբեկչությունը վերացնելու համար սիրիական ամբողջ տարածքում»,- հայտարարել է Սիրիայի նախագահը։