Եվրամիության և Վրաստանի միջև գործընկերությունը հիանալի է աշխատում: Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդի նիստից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք գերազանց հարաբերություններ ունենք, մեր գործընկերությունը հիանալի է աշխատում»,- ասել է նա: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին մասնակցել է երկուշաբթի Բրյուսելում կայացած Վրաստանի և ԵՄ-ի ասոցացման խորհրդի նիստին: Մոգերինին նշել է, որ հանդիպումը «շատ ինտենսիվ և դրական է անցել»: