ՌԴ-ն ամեն օր ուժեղացնում է իր ներկայությունը Միջերկրական ծովի արևելքում: Ռուսներն ամրապնդում են իրենց ռազմածովային ուժերը` տեղակայվելով Տարտուսում ու Լաթաքիայում: Այնտեղ գտնվող ռուսական նավերը զինված են Կալիբր հրթիռներով, որոնք կարող են խոցել թիրախները 2.5 հազար կմ-ի վրա, փոխանցում է Aydınlık-ը: ՌԴ-ն C-400 տեղակայելով Հմեյմիում և C-300 Լաթաքիայում`վահան է ստեղծել ԱՄՆ-ի դեմ ու իրականացնում են հակաահաբեկչական գործողություններ տարածաշրջանում: ՌԴ-ն արդիականացնում է Տարտուսի ենթակառուցվածքներն ու այլևս կարող է այնտեղ տեղակայել մեծ տոննաժ ունեցող նավեր: