23.11.2024
Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին՝ զենքի մատակարարման մրցույթի խափանման պատճառով
prev Նախորդ նորություն

Սորոսի հակառուսական դեսանտը վտանգում է ՀՀ-ՌԴ դաշնակցային կապերը

Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում գործող Եվրոպայի անվտանգության և համագործակցության Հելսինկյան հանձնաժողովում կայացան «Բարեփոխումները Հայաստանում. առաջընթաց և հնարավորություններ» խորագրով լսումներ։ Միջոցառմանը ելույթով հանդես եկան «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, Գերմանական Մարշալ հիմնադրամի առաջատար գիտաշխատող Ջոնաթան Դ․ Կացը, «Ալիք մեդիայի» հիմնադիր ու գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ավագ տնօրեն Միրիամ Լանսկոյը:


«Այսօր Հայաստանն ունի բացառիկ ու եզակի հնարավորություն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել լիբերալ ժողովրդավարության սկզբունքները: Այդ նպատակով պետք է նաև Հայաստանին աջակցել Ռուսաստանից հնարավորինս չափ անկախ լինելու հարցում: Այս դահլիճում որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանին դուր չի գալիս իր հարևանությամբ ընթացող ժողովրդավարացման որևէ գործընթաց:


Իսկ Ռուսաստանից անկախությունը կարող է աճել, եթե Հայաստանում զարգանան բնական գազի վրա չհիմնված էլեկտրաէներգիայի արտադրությունը և ենթակառուցվածքները: Դա կօգնի նվազեցնել ռուսական գազի ազդեցությունը, ինչպես նաև Ռուսաստանից մասնակիորեն հետ բերել հայ աշխատանքային միգրանտներին, որոնք ևս Կրեմլի համար լրացուցիչ լծակ են Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար»,-իր ելույթում հայտարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:


Հայաստանյան սորոսական գրանտակեր կազմակերպություններն իրականացնում են ՀՀ-ում Սորոսի հակառուսական դեսանտի ֆունկցիաներ: Նրանք ամեն կերպ փորձում են խզում ու անհամաձայնություն մտցնել ՌԴ-ՀՀ դաշնակցային հարաբերություններում՝ դրանով հարվածելով ՀՀ-ի ու Արցախի անվտանգությանն ու Հարավային Կովկասում հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը:


ՀՀ-ի անվտանգության գլխավոր երաշխավորներից մեկը ՌԴ-ն է ու ՀՀ-ում տեղակայված ռուսական բանակը: Թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական ռազմավարությանը Սորոսն ու նրա ՀԿ-ները դժվար թե կարողանան դիմագրավել կամ պաշտպանել իրենց կյանքի գնով հայ-թուրքական սահմանը, ինչն անում են ՌԴ-ի սահմանապահ զորքեր, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանն ու Արցախի սահմանները՝ ինչն անում են հայոց բանակի զինվորները:


Սորոսի և այլ արևմտյան գրանտակեր ՀԿ-ների ապազգային, ՀՀ-ի անվտանգությանը հարվածող գործունեությամբ պետք է զբաղվի ԱԱԾ-ն, քանի որ այդ ՀԿ-ները չեն սպասարկում ՀՀ-ի ազգային-պետական շահերը, որոնք փոխկապակցված են ՌԴ-ի հետ, այլ օտարերկրյա շահերի լոբբիստներ են ու հարվածում են Ռուսաստանին՝ այդ կերպ սպասարկելով ԱՄՆ-ի ու Արևմուտքի շահերը:


Ինչ վերաբերվում է Իոաննիսյանի մեսիջներին, ապա դրանք չեն տեղավորվում անգամ պարզ տրամաբանության մեջ՝ դրանցում չկա տնտեսական որևէ տրամաբանություն և հիմնավորում:


Ինչպես կարող է ռուսական գազից կենսականորեն կախված ՀՀ-ն նվազեցնել կախվածությունը ՌԴ-ից՝  ՀՀ-ի աղքատիկ բյուջեն չի կարող իրեն դա թույլ տալ, իսկ եթե սորոսականները հույսը դրել են արևմտյան ներդրումների վրա, ապա դրանք արդեն գրեթե 2 տարի է չեն գալիս՝ թավշյա հեղափոխությունն այդպես էլ չբերեց միլիարդավոր դոլարների ներդրումներ հայկական տնտեսություն:


Իոաննիսյանը խոսում է նաև ՌԴ-ում աշխատող միգրանտներին հետ բերելու մասին, ինչը նույնպես կենացների և աբսուրդի ժանրից են՝ ՀՀ-ում չկան տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր, որպեսզի միգրանտների վերադառնան ՀՀ ու այստեղ տնտեսական գործունեություն ծավալեն: Թավշյա հեղափոխությունն այդպես էլ չբերեց նոր աշխատատեղերի բացմանը՝ խոստումները կրկին մնացին օդից կախված: ՌԴ-ում բնակվող միգրանտներն աշխատում են և միլիոնավոր դոլարների հասցնող փոխանցումներ են անում ՀՀ-ում բնակվող իրենց ընտանիքներին, որպեսզի նրանք կարողանան պահպանեն իրենց ֆիզիկական գոյությունը: ՌԴ-ից կտրվել նշանակում է ՀՀ-ին դնել թուրք-ադրբեջանական ցեղասպան մեխանիզմի հարվածների տակ:


Սորոսականների հակառուսական հայտարարությունները վտանգում են Հայաստանի ազգային անվտանգությունը, հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունն ու խաթարում են ՌԴ-ՀՀ դաշնակցային կապերը: Այդ ՀԿ-ներին ու արևմտյան լոբբիստներին պետք է տրվի իրավական, քաղաքական գնահատական՝ հակառակ պարագայում ՀՀ-ն վերածվելու է հակառուսական պլացդարմի՝ դրանից բխող բոլոր կործանարար հետևանքներով: