23.11.2024
Մամուլ. Մարսե՞լ ենք. Կարեն Դեմիրճյանի այրու հարցերը Նիկոլ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին՝ զենքի մատակարարման մրցույթի խափանման պատճառով

Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին՝ զենքի մատակարարման մրցույթի խափանման պատճառով, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը («Promtehnologii» խմբի անդամ) և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կխնդրի կարգավորել այս իրավիճակը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին, որի տիրապետության տակ է տվյալ փաստաթղթի պատճենը:


2019-ի օգոստոսին հայտնի դարձավ, որ զենքի մատակարարման մրցույթի խափանման պատճառով, որին մասնակցել է ռուսական ընկերությունը, Հայաստանում հարուցվել է քրեական գործ՝ «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք» հոդվածով: Նշվում էր, որ մայիսին հանրապետության Պաշտպանության նախարարությունն իր պատմության մեջ առաջին անգամ հայտարարեց մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի մատակարարման մրցույթ: Առաջադրված պահանջներին կարողացավ համապատասխանել միայն ռուսական ORSIS ընկերությունը:


Ըստ իրավիճակին ծանոթ գործակալության աղբյուրի՝ նոտան արդեն հասել է Արտաքին գործերի նախարարություն և շուտով դիվանագիտական ​​ուղիներով կփոխանցվի հայկական կողմին:


Գրության մեջ, որը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 22-ին ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Օլեգ Ռյազանցևի կողմից և ուղղված ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ասվում է, որ ORSIS-ի մասնակցության հայտը մրցույթին «առանց հիմնավոր պատճառների» մերժվել է, իսկ ընկերությունն «առանց հիմնավորումների ընդգրկվել է ՀՀ ԶՈՒ անազնիվ մատակարարների ցուցակում»: 


Փաստաթղթից նաև հետևում է, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը «ապօրինի դիմել է բանկին՝ պահանջելով վճարել  մրցույթին մասնակցելու համար բանկային երաշխիք», թեպետ օրենքով ընկերությունը պարտավոր էր այդպիսի փոխհատուցում վճարել, եթե նա շահեր մրցույթում, բայց հրաժարվել է ստորագրել պայմանագիրը:


«Խնդրում եմ դիտարկել առկա իրավիճակը և հանձնարարականներ տալ այն լուծելու ուղղությամբ», - ասվում է փաստաթղթում: