Փորձագետ. Թուրքիան կկազմաքանդեն, եթե նա հարձակվի Հայաստանի վրա
Ղարաբաղյան հիմնախնդիրը և հակահայկական հռետորաբանությունը Ադրբեջանում օգտագործվում են ներքին լսարանը բորբոքելու համար, և Բաքուն, ըստ էության, ոչ մի հնարավորություն չունի հարցը լուծել իր օգտին: Այդ մասին հայտարարել է Հումանիտար տեխնոլոգիաների միջազգային ակադեմիայի (Վաշինգտոն) նախագահ, Ռուս-գերմանական փիլիսոփայական միության համանախագահ, սոցիոլոգ Եվգենի Գիլբոն:
«Միջազգային առումով ամեն ինչ վաղուց որոշված է, ու թեև Ղարաբաղը ճանաչված չէ իբրև անկախ պետություն, փաստորեն վաղուց ասոցացվում է Հայաստանի հետ: Եվ այդ կարգավիճակից ոչ մի նահանջ չի լինելու, քանի որ Ադրբեջանը երբեք հնարավորություն չի ունենա հարցը լուծել ռազմական ճանապարհով»,- նշել է Գիլբոն:
Նա նաև նշել է, որ նույնիսկ Թուրքիան ի զորու չէ հօգուտ Ադրբեջանի լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը:
«Եթե ամբողջ թուրքական բանակը հարձակվի Հայաստանի վրա, այդ դեպքում, գուցե, հնարավոր լինի երկիրը բաժանել այնպես, ինչպես ցանկանում են: Բայց այդ դեպքում Թուրքիան այնպիսի արձագանք կստացա միջազգային հանրությունից, որ անզոր կլինի գոյատևել իբրև միասնական պետություն, ի վերջո՝ այդ երկիրը պարզապես կոչնչացնեն»,-նկատել է փորձագետը:
Գիլբոն հավելել է նաև, որ Թուրքիայում լավ են գիտակցում, որ կարող է հեշտորեն կործանվել, և հենց դրանով է պայմանավորված, որ երկրի ղեկավարությունը վճռեց ռազմական գործողություններ սկսել Սիրիայում՝ ընդդեմ քրդերի: