24.11.2024
Փորձագետ. Թուրքիան կկազմաքանդեն, եթե նա հարձակվի Հայաստանի վրա
prev Նախորդ նորություն

Ալիև. Մենք պետք է մեր տնտեսական զարգացումը կառուցենք ոչ նավթային հատվածի հիման վրա

Մենք պետք է մեր տնտեսական զարգացումը կառուցենք ոչ նավթային հատվածի հիման վրա:Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


«Ես ընթացիկ ժամանակահատվածը պայմանականորեն կանվանեի հետնավթային ժամանակաշրջան: Ոչ թե այն պատճառով, որ մեր նավթը սպառվում է, ընդհակառակը, մեր ռեսուրսները բավականին մեծ են, ներառյալ՝ 2,6 տրիլիոն խորանարդ մետր գազի պաշարները: Ստորագրվել են նոր պայմանագրեր, անցկացվում են հետախուզական աշխատանքներ, մեր նավթի և գազի ոլորտը այսուհետ ևս կշարունակի կարևոր դեր խաղալ երկրի կյանքում: Ընթացիկ ժամանակաշրջանը ես անվանում եմ հետնավթագազային, որովհետև մեր քաղաքականության մեջ այս արդյունաբերությունը պետք է հետ քաշել:

Մենք արել ենք ամեն հնարավորը այս ոլորտում, նավթային և գազային խողովակաշարեր՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Էրզրում, Հարավային գազային միջանցքը պատմական նախագծեր են: Մենք դա արեցինք: Հիմա մենք և ապագա սերունդները օգուտ կստանանք այս նախագծերից: Սակայն մենք պետք է մեր տնտեսական զարգացումը կառուցենք ոչ նավթային հատվածի հիման վրա, և այստեղ, իհարկե, առաջատար դերը պատկանում է տնտեսության նախարարությանը»,- նշել է նա: