Վրաստանն ու Ադրբեջանը քննարկում են բեռնափոխադրումների միասնական սակագին սահմանելու հարցը
Ադրբեջանը և Վրաստանը բանակցություններ են սկսել՝ բեռնափոխադրումների միասնական սակագների սահմանման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ակակի Սագիրաշվիլին:
Նրա խոսքով, արդեն սկսվել են այս խնդրի լուծման համար աշխատանքային խումբ ստեղծելու նախապատրաստական աշխատանքները:
«Քննարկվող հիմնական հարցերը վերաբերում են տրանսպորտին և լոգիստիկային: Այս կապակցությամբ մենք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ ենք անցկացրել տարածաշրջանի երկրների հետ: Մենք ուշադրություն ենք դարձրել մեր միջանցքի երկրների, այդ թվում ՝ Բուլղարիայի, Ուկրաինայի, Իրանի, Թուրքիայի հետ կապերի խորացմանը: Երեկ այդ նպատակով մենք պայմանավորվեցինք աշխատանքային խմբի ստեղծման շուրջ:
Վերանայվելու է նաև սակագնային քաղաքականությունը: Կարող է պահանջվել փոփոխություններ: Առաջիկայում մենք՝ լաստանավերի և բեռնափոխադրումների հետ կապված վերլուծություն կանցկացնենք: Դրա արդյունքների հիման վրա մենք գործընկերների հետ կկարողանանք մշակել մեր հետագա ծրագրերը` միջանցքի մրցունակության բարձրացման և դրանով մեր բեռների մի մասի փոխադրման հետ կապված», - ասել է Սագիրաշվիլին: