Թբիլիսիում հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների, ինչպես նաև բերման ենթարկվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը: Վերջին տվյալների համաձայն, Թբիլիսիում ցուցարարների և իրավապահների բախումներից տուժել է 240 անձ, որից 80-ը իրավապահներ: Ներկայումս հիվանդանոցներում շարունակում են մնալ 102-ը: