26.07.2025
Կանանց ակտիվության իմ տեսլականը չի հակասում հայկական ընտանիքի պատկերացումներիս. վարչապետ
prev Նախորդ նորություն

Հովհաննես Քոչարյանի ազատման պատճառը եղել է քաղաքական հայտարարություն անելը. Կարապետյան

Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Հովհաննես Քոչարյանի՝ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատվելու պատճառների մասին հարցին:


Նրա խոսքով, ազատման պատճառը եղել է Քոչարյանի կողմից քաղաքական հայտարարություն անելը:


«Վարչապետը բազմիցս նշել է, որ Ոստիկանության, Զինված ուժերի ծառայողները պետք է զերծ մնան քաղաքականությունից և չանեն հայտարարություններ, որոնք ունեն քաղաքական բնույթ: Ոստիկանության ղեկավարման ձևը քաղաքական հարց է»,- նշել է Կարապետյանը:


Հիշեցնենք, նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Քոչարյանին ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

ՀՔԾ-ն ներկայացրել է Արա Բաբլոյանի բացատրությունը՝ իր «միակ խախտման» մասով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին