ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի քվեարկել ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում։ Ինչպես հայտնում է aysor.am-ը՝ ԱԻՆ Քրեակատարողական վարչությանը հղում անելով, ժամը 19։30-ի դրությամբ այստեղ քվեարկությանը մասնակցել է 15 անձ 16-ից։ Քվեարկել են բոլորը՝ Քոչարյանից բացի։ 2-րդ նախագահը կալանավորվել էր դեկտեմբերի 7-ին, պաշտպանները բողոքարկել են բողոքը։ Նրա աջակիցները դեկտեմբերի 9-ին հայտարարել են Քոչարյանին ազատելու պահանջով հանրահավաքային պայքար սկսելու մասին։