17.11.2025
Լուսանկարը` Tashir.ru
prev Նախորդ նորություն

Հիսուս Քրիստոսի արձանի շինաշխատանքներին քաղաքացիների ներգրավվածությունն օրեցօր ավելանում է

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինաշխատանքներին քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունն օրեցօր ավելանում է։ Հայաստանի հեռու ու մոտ քաղաքների, ինչպես նաև Արցախի և սփյուռքի բազմաթիվ հայրենակիցներ միացել են նախաձեռնությանը։

Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակի և ինտերակտիվ կայքի միջոցով ստեղծվել են անհրաժեշտ մեխանիզմներ, որպեսզի յուրաքանչյուր հայ՝ աշխարհի որ ծայրում էլ լինի, կարողանա մասնակցել այս մեգանախագծի իրագործմանը, ինչն արդեն այսօր դարձել է իրականություն։

Բոլոր կամավորները, որպես մասնակցության վկայություն, Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինաշխատանքներին միանալու համար ստանում են անվանական հավաստագիր։

Այսպիսով, նախագիծը միավորող ուժ է դարձել աշխարհի բոլոր հայերի համար՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին ունենալ իր ներդրումն այս մեծ գործում։


"Գագիկ Ծառուկյան" բարեգործական հիմնադրամ