ԵԱՀԿ գործող նախագահի ղարաբաղյան հակամարտության գծով անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի մանդատը երկարացվել է մեկ տարով: Այս մասին Report-ին ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը: Նա նշել է, որ վերանշանակել է Անջեյ Կասպշիկին, քանի որ հավատում է Մինսկի գործընթացին. «Մենք շարունակելու ենք հայտնել մեր աջակցությունը, որն անհրաժեշտ է հաջողության համար»,- ասել է Լայչակը:Հիշեցնենք, Անջեյ Կասպշիկը այս պաշտոնին է 1997 թվականից: