24.11.2024
Դամասկոս. Թուրքիան պատճառ չունի ոտնձգությունը շարունակելու համար
prev Նախորդ նորություն

Իրանը դատապարտել է հակաիրանական տնտեսական ահաբեկչությունը խստացնելու ԱՄՆ-ի քայլը

Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը դատապարտել է իրանցիների նկատմամբ տնտեսական ահաբեկչությունը խստացնելու ԱՄՆ-ի քայլը:


«Հակառակ իրենց կեղծ հայտարարություններին, ԱՄՆ պաշտոնյաներն ուժեղացնում են հակաիրանական տնտեսական ահաբեկչությունը, որն ուղղված է շարքային իրանցիների դեմ»,- գրել է նա Twitter-ում:


Զարիֆը հավելել է. «ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ավելի վաղ հայտարարել էր, որ եթե իրանցիներն ուզում են սնունդ ունենալ, պետք է հանձնվեն ԱՄՆ-ին: Իսկ հիմա, ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը պատժամիջոցի է ենթարկում ոչ միան սննդամթերքն, այլ նաև դեղորայքը»: