Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը: Նա նշել է, որ, անկախ այն բանից, թե ինչ ուղեգիծ կորդեգրի նոր ղեկավարությունը, ժողովրդավարական ընտրությունների անցկացումը կարելի է միայն ողջունել: Ժիրինովսկին նաև նշել է, որ 2019-ը կլինի հայերի և ֆրանսիացիների տարին, քանի որ նրանք կարողացան պաշտպանել մարդու իրավունքները իրենց երկրներում: