12.07.2025
Վարչապետը ՊԵԿ նախագահին հրահանգել է դրոշի պատճառով ազատված աշխատակցին նորից հետ ընդունել
prev Նախորդ նորություն

«Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված. ահազանգ ԱԻՆ-ում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 11:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված:


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:


Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Թաքցվել է 700․000․000 դրամի շրջանառություն․ ոստիկանություն (տեսանյութ)
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ