Այսօրվա դրությամբ` Սիրիա է վերադարձել ավելի քան 1,5 մլն քաղաքացի: Այդ մասին այսօր հայտարարել է պաշտպանության վարչության ազգային կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը: Նշվում է, որ նրանցից 1 մլն 259 հազար 73-ը երկրի ներսում իրենց բնակության վայրը փոխած քաղաքացիներն են, իսկ 290 278-ը` արտերկրում ապաստան գտածները: