Human Rights Watch (HRW) զեկույցի համաձայն` Թուրքիայում դատապարտվածների 1/5-րդը մեղադրվում է ահաբեկչական հանցագործությունների մեջ: Նշվում է, որ ահաբեկչության համար դատապարտվածների մեջ կան լրագրողներ, ուսուցիչներ, քաղաքական գործիչներ և զինվորականներ: Բանտերում գտնվող մարդկանց մի զգալի թիվը այնտեղ է հայտնվել Ֆեթուլահ Գյուլենի հետ համագործակցության համար, ինչպես նաև Քրդական բանվորական կուսակցության հետ կապերի: