24.11.2024
System of a Down-ը ոչ մի դրամ չի վաստակել 2015թ շոուից. 2020-ի համերգի համար էլ չի վճարվի
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը 1600 կմ հեռահարությամբ թնդանոթի փորձարկումներ է ծրագրում. The Washington Times

Պենտագոնը մեծ հեռահարության թնդանոթ է մշակում, որը կկարողանա հարվածներ հասցնել մինչեւ հազար մղոն (1600 կիլոմետր) տարածության վրա, հայտնել է The Washington Times թերթը:


Նոր հրանոթի փորձարկումները կսկսվեն մինչեւ 2023 թվականը:


Հրատարակության տվյալներով՝ ամերիկացի զինվորականներն այժմ հատուկ ուշադրություն են հատկացնում «աննախադեպ հեռահարությամբ» նման զենքի մշակմանը:


«Թնդանոթը, որը զինվորականները հույս ունեն փորձարկել մինչեւ 2023 թվականը, տեղավորվում է աշխարհում հնարավոր հակամարտություններում հեռահար դիպուկ հրաձգության համակարգերի տեղակայման Պենտագոնի ջանքերի շրջանակում»,-նշվում է հոդվածում: