24.11.2024
Le Figaro. ՌԴ-ն իր կամքն է թելադրում միջազգային ասպարեզում
prev Նախորդ նորություն

System of a Down-ը ոչ մի դրամ չի վաստակել 2015թ շոուից. 2020-ի համերգի համար էլ չի վճարվի

System of a Down աշխարհահռչակ ռոք խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքում է այն տեղեկությունները, թե 2015 թվականին Երևանում համերգով հանդես գալու համար վճարվել է և վճարվելու է նաև 2020 թվականին Երևանում նախատեսված համերգի համար:


Ներկայացնում ենք SOAD-ի հայտարարությունը ստորև.  


«Ցավալի է, որ ամեն ինչ քաղաքականացվում է աշխարհում, որտեղ արվեստը վարկաբեկվում է քաղաքական նպատակներով, ինչի համար օգտագործվում է ապատեղեկատվությունը կամ այսպես կոչված ֆեյք լուրերը:


Վերջերս նկատեցինք, որ որոշ հայկական լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածում, թե մենք շահույթ ենք ստացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգից:


Այս ամենը իրականությունից շատ հեռու է: 2015թ. Հայաստանի կառավարությունը հրավիրել էր մեր խմբին և հովանավորների աջակցությամբ փակել էր ծախսերը, որտեղ ներառված էին բեմը, տեխնիկական, անձնակազմի ծախսերը, թռիչքը, կեցությունը:


SOAD-ից կամ մեր պրոֆեսիոնալ թիմից ոչ ոք ոչ մի դրամ չի վաստակել 2015թ. այդ շոուից: Մենք մեծահոգաբար ընդունել ենք Հայաստանի գործող կառավարության՝ Երևանում համերգ ունենալու առաջարկը (ժամկետների մասին շուտով կհայտարարվի), մեր խումբը կրկին ոչ մի շահույթ չի ստանալու:


Ցավում ենք, որ ստիպված ենք նման հայտարարություն անել, զզվելի է, որ մեր խումբն օգտագործվում է քաղաքական նպատակներով»,- ասված է խմբի Facebook-ի էջում: