20.04.2025
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քննարկելու է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը
prev Նախորդ նորություն

Le Figaro. ՌԴ-ն իր կամքն է թելադրում միջազգային ասպարեզում

ՌԴ-ն իր կամքն է թելադրում միջազգային ասպարեզում՝ առաջ տանելով պետությունների սուվերենության գաղափարը: Այդ մասին հայտարարել է փորձագետ Ժան դե Գլինիաստին, փոխանցում է Le Figaro-ն:


Նա նշել է, որ հենց ռուսները կարողացան հասնել քրդերի և թուրքերի միջև մարտերի դադարեցմանը Սիրիայի հյուսիսում, այլ ոչ թե ամերիկացիները:


Ըստ նրա, Մոսկվան Սիրիայում հաղթել է հակամարտության առաջին փուլը՝ ռազմականը, այժմ էլ հաղթում է երկրորդ փուլում՝քաղաքական կարգավորման առումով:


Նրա խոսքով, Մերձավոր Արևելքում ռուսներն առաջ են տանում տարածաշրջանի զարգացման, այլ ոչ թե անդրազգային արժեքները, դրա համար նրանք կարողանում են համաձայնության հասնել Իրանի, Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի, Եգիպտոսի հետ:

System of a Down-ը ոչ մի դրամ չի վաստակել 2015թ շոուից. 2020-ի համերգի համար էլ չի վճարվի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար