Աբու Բաքր ալ Բաղդադիի կյանքի վերջին րոպեները սարսափելի էին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի վերացման մասին։ Նա նաև նշել է, որ ալ Բաղդադիի կյանքի վերջին րոպեները «սարսափելի էին»:


«ԱՄՆ-ն պատասխանատվության է ենթարկել «թիվ մեկ ահաբեկչին»։ Աբու Բաքր ալ Բաղդադին աչնչացվել է»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ամերիկյան հեռուստաալիքների ուղիղ եթերում։


Թարմփը նշել է, որ հատուկ նշանակության զորքերը Սիրիայի հյուսիս-արևելքում անցկացրել են «վտանգավոր և խիզախ» գործողություն, որի ընթացքում ոչնչացրել են մեծ թվով զինյալների և ալ Բաղդադիի հպատակների։


«Ամերիկացի զինվորականները նրան շրջափակել են թունելում: Հանցագործը, որն այդքան շատ ջանքեր էր գործադրում մարդկանց վախեցնելու համար, իր կյանքի վերջին րոպեներն անցկացրել է վախի ու խուճապի ճիրաններում ու գործի դրել մահապարտի գոտին՝ ոչնչացնելով իրեն ու իր երեք երեխաներին»,- հայտնել է ԱՄՆ նախագահը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...