23.11.2024
Սեպտեմբերին տնտեսությունն աճել է 7.5%. արտահանումը՝ 33 տոկոս, ներմուծումը՝ 28.8 տոկոս
prev Նախորդ նորություն

Լավրովը գալիս է Երևան. ՌԴ-ի առջև կբացվեն ԱՄՆ միջոցներով վերազինված լաբորատորիաների դռները

Ռուսաստանի առողջապահության եւ ռազմական ոլորտի մասնագետների համար կապահովվի ազատ մուտք Հայաստանում ԱՄՆ-ի միջոցներով վերազինված բիոլաբորատորիաներ, որոնք Մոսկվայի մոտ առաջացնում են մտահոգություն:


Ինչպես հայտնում է «Կոմերսանտ» թերթը, hամապատասխան հուշագիր Հայաստանի ու ՌԴ-ի միջեւ կստորագրվի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նոյեմբերի 10-11-ին Երեւան նախատեսվող այցի ժամանակ:


Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին իր սահմանների մոտ «ռազմական բժշկա-բիոլոգիական ակտիվության» համար եւ խոստացել հասնել նրան, որ տվյալ լաբորատորիաների գործունեությունն իր համար թափանցիկ դառնա:


Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ համապատասպան փաստաթղթի ստորագրումը կարեւորում են ՌԴ-ում, նշում է «Կոմերսանտ»-ի դիվանագիտական աղբյուրն ու հավելում. «Հասել ենք սկզբունքային պայմանավորվածության: Մնացել է համաձայնեցնել որոշակի շտրիխներ»:


Նշվում է, որ համաձայն պայմանավորվածության, ՀՀ-ում ԱՄՆ-ի միջոցներով վերազինված լաբորրատորիաներ կկարողանան այցելել Ռուսաստանի առողջպահության ու պաշտպանության նախարարությունների փորձագետները:


ԱՄՆ-ի աջակցությամբ արդիականացված լաբորատորիաներ, որտեղ բիոլոգիական հետազոտություններ են արվում, ուսումնասիրվում վիրուսներ, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում եւ Ղազախստանում:


Մոսկվայում այդ կառույցների գործունեությանը կասկածամտորեն են վերաբերում: Պատճառներից մեկն այն է, որ դրանց վերազինումը ֆինանսավորել է ԱՄՆ-ն: Հայաստանի Հիվանդությունների պրոֆիլակտիկայի եւ վերահսկողության ազգային կենտրոնի վերազինման համար Պենտագոնը հատկացրել է 10 մլն դոլար:


Դեռ անցյալ տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՌԴ-ից մասնագետները թույլտվություն են ստացել մուտք գործել Հայաստանի տարածքում ԱՄՆ ֆինանսավորմամբ կառուցված լաբորատորիաներ, որոնք զբաղվում են բիոնյութերի ուսումնասիրությամբ:


«Բառացիորեն 10-15 օր առաջ իմ հանձնարարությամբ ռուս մասնագետներին թույլ է տրվել մուտք գործել այդ լաբորատորիաներ»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում՝ նա ընդգծել էր, որ Ռուսաստանից փորձագետները «երբեք մուտքի խնդիր չեն ունեցել և չեն ունենա այն պահից ի վեր, երբ նա դարձել է Հայաստանի վարչապետ»: