23.11.2024
Լավրովը գալիս է Երևան. ՌԴ-ի առջև կբացվեն ԱՄՆ միջոցներով վերազինված լաբորատորիաների դռները
prev Նախորդ նորություն

Շարունակում ենք քաղաքական նոր նախաձեռնության շուրջ շատ նախնական քննարկումները. Բաբաջանյան

Այսօր «Հրապարակ» օրաթերթը հրապարակել է մի տեղեկատվություն, որի համաձայն՝ ես իբր թե մինչև տարեվերջ կուսակցություն եմ հիմնադրելու, որին անդամակցելու են նաև իշխանության տարբեր ներկայացուցիչներ: Թերթը անգամ այդ ստեղծվելիք կուսակցությանն անդամագրվելիք անձանց անուններն է ներկայացրել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ այդ լուրը  որևէ աղերս չունի ոչ միայն իրականության, այլև քաղաքական տրամաբանության հետ:


«Ես այդ մասին թերթին սիրով կտեղեկացնեի, եթե բարի լինեին իմ մասին տեղեկություն հրապարակելիս հարցնել նաև իմ կարծիքը: Դա, սակայն, մեր մամուլում վաղուց արդեն ընդունված չէ, ինչի համար խորապես ցավում եմ:


Ինչ վերաբերում է իմ քաղաքական ծրագրերին, ապա, ինչպես առիթ եմ ունեցել հայտարարելու, խորհրդարանից դուրս մի շարք պրոֆեսիոնալ անհատների հետ շարունակում ենք քաղաքական նոր նախաձեռնության շուրջ շատ նախնական քննարկումները, և որ ամենակարևորն է այդ քննարկումներում ես չունեմ առաջնորդի դերակատարություն։


Վստահեցնում եմ, որ այդ գաղափարների իրագործման դեպքում ինքս առաջինը կհայտնեմ հանրությանը, որը ստիպված չի լինի տեղեկացված լինելու իր իրավունքն իրացնել ստահոդ տեղեկություններով»,- գրել է պատգամավորը: