23.11.2024
Ծախսերը պետք է առավելագույնս հիմնավորված լինեն. վարչապետը՝ բյուջետային հատկացումների մասին
prev Նախորդ նորություն

Սեպտեմբերին տնտեսությունն աճել է 7.5%. արտահանումը՝ 33 տոկոս, ներմուծումը՝ 28.8 տոկոս

2019 թվականի սեպտեմբերին 2018-ի սեպտեմբերի համեմատ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.5 տոկոս: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներից:


Նշվում է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են՝ արդյունաբերությունը՝ 11.1 տոկոս աճով՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) 15.1 տոկոս աճով, արտահանումը՝ 33 տոկոս աճով, ներմուծումը՝ 28.8 տոկոս, առեւտրի շրջանառությունը՝ 7.5 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 9.2 տոկոս:


Այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7.4 տոկոսով աճել է միջին աշխատավարձը: Ըստ այդմ՝ 4.2 տոկոսով՝ շինարարության ծավալը:


2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության աճը կազմել է 7.1 տոկոս, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 9.7 տոկոսով, առեւտրի շրջանառությունն աճել է 8.8 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 15.5 տոկոսով, արտահանումը՝ 7.9 տոկոսով, միջին ամսական աշխատավարձը՝ 5.9 տոկոսով: