23.11.2024
Համանախագահներն առաջարկել են ԱԳ նախարարների հանդիպում անցկացնել. Աննա Նաղդալյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի Կենտրոնական բանկը նվազեցրել է հաշվարկային տոկոսադրույքը

Ադրբեջանի Կենտրոնական բանկը (ԿԲ) որոշում է կայացրել նվազեցնել հաշվարկային տոկոսադրույքը մինչև 7,75% 8%: Այս մասին ուրբաթ օրը մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԿԲ նախագահ Էլման Ռուստամովը:


«Վերջին ամիսներին նավթի գների կայունացումը, ցածր գնաճը և մակրոտնտեսական կայուն իրավիճակը հանգեցրեցին՝ տոկոսադրույքների նվազեցմանը 8%-ից մինչև 7.75%», - ասել է Ռուստամովը:


Որոշումն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 25-ից:


Տոկոսադրույքների ցածր շեմը նվազեցվել է 6,25%-ից մինչև 6%, վերին մասը՝ 9,75% -ից մինչև 9,5%: Դա 2019 թ. հաշվարկային տոկոսադրույքի արդեն յոթերորդ նվազեցումն է: