30.07.2025
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ժամանել է Ադրբեջան
prev Նախորդ նորություն

Համանախագահներն առաջարկել են ԱԳ նախարարների հանդիպում անցկացնել. Աննա Նաղդալյան

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տարածել Սլովակիայի ԱԳ նախարարի՝ Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում հյուրընկալելու հայտարարության վերաբերյալ:


«Նախ նշեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ղեկավարների միջև հանդիպումները իրականացվում են միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների միջնորդությամբ:


Իրապես, համանախագահների կողմից արվել է հանդիպում անցկացնելու առաջարկություն, ինչի մասին նշված է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նյույորքյան հանդիպման մեր հաղորդագրությունում, այնպես էլ՝ համանախագահների տարածաշրջան այցելության արդյունքով հաղորդագրությունում: Նման հանդիպման մասին, ինչպես գիտեք, մենք հայտարարում ենք համաձայնեցված կարգով, և այդ սկզբունքը մենք չենք խախտելու», - ասված է հայտարարության մեջ:


 

Ադրբեջանի Կենտրոնական բանկը նվազեցրել է հաշվարկային տոկոսադրույքը
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար