25.11.2024
Ֆելգենհաուեր. ապրիլյան պատերազմը հանգեցրեց ՀՀ-ում քաղաքական ղեկավարության փոփոխության
prev Նախորդ նորություն

Վրաստանը Եվրոպայում երկրորդ տեղում է կալանավորների թվաքանակով

Վրաստանը Եվրոպայում երկրորդ տեղն է զբաղեցնում կալանավորների թվաքանակով: Այդ մասին ասված է 2018 թվականի համար քրեական վիճակագրության վերաբերյալ Եվրախորհրդի (SPACE) վերջին զեկույցում:


Փաստաթղթի համաձայն՝ 2018 թվականի վերջին Վրաստանում գրանցված էր ավելի քան 9,4 հազար մարդ, որոնք պատիժ էին կրում բանտերում: Այդպիսով, երկրի յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին է ընկնում 252,2 կալանավոր:


Զեկույցի համաձայն՝ ամբողջ Եվրոպայի բանտերում 2016-ից մինչեւ 2018 թվականն ընկած ժամանակաշրջանում կալանավորների թվաքանակը կրճատվել է 6,6 տոկոսով (100 հազար բնակչի հաշվով 109,7-ից մնչեւ 102,5 կալանավոր):


Բացի Վրաստանից, բանտային կալանքի առանձնապես բարձր ցուցանիշ է գրանցվել Ռուսաստանում (418,3 կալանավոր 100 հազար բնակչի հաշվով), Ադրբեջանում (235), Լիտվայում (234.9), Մոլդովայում (215,2), Չեխիայում (208,8): Կալանավորների թիվն ամենից ավելի կրճատվել է Ռումինիայում (-16 տոկոս), Բուլղարիայում (-15 տոկոս), Նորվեգիայում (-11,6 տոկոս), Ֆինլանդիայում (-9,9 տոկոս) եւ Հյուսիսային Մակեդոնիայում (-9,7 տոկոս), որոնց հաջորդում է Հայաստանը (-8,7 տոկոս):