Սահակաշվիլին պատրաստ էր հրաժարվելու ՆԱՏՕ-ից՝ Վրաստանի տարածքային ամբողջականության դիմաց
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին պատրաստ է եղել հրաժարվելու ՆԱՏՕ-ին անդամակցելուց եւ Վրաստանի տարածքում թողնելու ռուսական ռազմակայանները՝ տարածքային ամբողջականության դիմաց: Այդ մասին նախկին նախագահը հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան, որը նախկին նախագահի հետ հարցազրույցը վարել Բրյուսելում, Սահակաշվիլիին հիշեցրել է խոսքը Տոմա Չաղելիշվիլիի՝ երկրի չորրորդ նախագահի մասին վավերագրական ֆիլմից.
«Եթե վերադարձնեք տարածքները, մենք ամեն ինչից հրաժարվում ենք, այդ թվում՝ ՆԱՏՕ-ից: 2008 թվականի սկզբին ես ուղղակիորեն ասացի, որ հրաժարվում եմ նույնիսկ ՆԱՏՕ-ից, միայն վերադարձրեք տարածքները, եկեք խաղաղություն հաստատենք. այսինքն՝ Դուք պատրաստ էիք թողնելու թե՛ ռազմակայանները եւ թե՛ հրաժարվելու ՆԱՏՕ-ից՝ տարածքային ամբողջականության փոխարեն»,- հարցրել է Գվարամիան, ինչին նախկին նախագահը դրական պատասխան է տվել:
«Ինձ համար գլխավորը երկիրն է:Մենք ժառանգություն ենք ստացել, ինչ որ ստացել ենք: Ռուսները եղել են Վրաստանում եւ նրանց դուրս անելն անհնարին էր, ուստի մենք առաջարկեցինք դա»,- նշել է Սահակաշվիլին: