24.11.2024
Կրեմլում չեն մտածում Պուտինին փոխարինողի մասին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը կարող Է շուրջ 500 զինվոր ուղարկել Սիրիայի հյուսիս-արեւելք. Wall Street Journal

ԱՄՆ-ն ուսումնասիրում է այն սցենարը, որի համաձայն Սիրիայի հյուսիս-արեւելքում նավթի հանքավայրերը հսկելու համար կուղարկի 500 ամերիկացի զինծառայող: Այդ մասին հայտնել է Wall Street Journal թերթը:


Ինչպես նշում է Wall Street Journal-ը, նոր հայեցակարգը նշանակում է, որ Վաշինգտոնը վերադասավորել է իր խնդիրները եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարելու փոխարեն հակված է ուժերը կենտրոնացնել նավթաբեր շրջանների հսկողության վրա:


Թերթի կարծիքով՝ ԱՄՆ-ը նավթի հանքավայրերը որպես ազդեցության հնարավոր լծակ է դիտարկում Սիրիայի շուրջ ապագա բանակցություններում: