Կրեմլում չեն մտածում Պուտինին փոխարինողի մասին

136

Կրեմլում այժմ չեն մտածում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխարինողի մասին, ընտրությունները դեռ հեռու են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


«Դուք միանգամայն ճիշտ ասացիք, որ նախագահական ընտրությունները դեռ հեռու են: Մենք ձեզ հետ գտնվում ենք նախագահական ցիկլի սկզբնական փուլում: Ուստի այժմ այդ մասին ոչ ոք չի մտածում, այժմ բոլորն զբաղված են լարված աշխատանքով, ինչի վկան եք դուք»,- ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե հնարավոր քանի փոխարինող ունի Պուտինն այժմ՝ հաշվի առնելով, որ նախագահի լիազորությունների ժամկետի ավարտվելուն դեռ շատ ժամանակ կա:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...