25.11.2024
Մոգերինի. ՀԳՀԾ-ն դիվանագիտական ձեռքբերում էր, որը պետք է պահպանվի
prev Նախորդ նորություն

Թուրքիան Սիրիայի հարցում պետք է ավելի շատ աշխատի ոչ թե ՌԴ-ի, այլ ՆԱՏՕ-ի հետ. Պենտագոն

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը պնդում է, որ Թուրքիան Սիրիայի իրադրության կարգավորման հարցում պետք է ավելի շատ աշխատի ոչ թե Ռուսաստանի, այլ ՆԱՏՕ-ի հետ:


«Թուրքիան ոչ ճիշտ ռազմավարական ուղղությամբ է շարժվում: Հարկ է, որ նա ավելի շատ նայի ՆԱՏՕ-ի կողմը եւ ավելի քիչ՝ Ռուսաստանի կողմը»,-ասել է նա՝ պատասխանելով Սիրիայի իրադրության շուրջ Անկարայի եւ Մոսկվայի սերտ համագործակցության վերաբերյալ հարցին:


Էսփերը նաեւ չի համաձայնել այն տեսակետին, որ Սիրիայի շուրջ Ռուսաստանի եւ Թուրքիայի պայմանավորվածությունները ՌԴ-ի խոշորագույն դիվանագիտական ձեռքբերումն են:


«Միայն ժամանակը ցույց կտա՝ Ռուսաստանն օգուտ կստանա արդյոք Սիրիայում իր գործաղություններից»,-հավելել է նա: