Սիրիա են ժամանել շուրջ 300 ռուս ռազմական ոստիկաններ
Սիրիա են ժամանել շուրջ 300 ռուս ռազմական ոստիկաններ, որոնք կօգնեն Թուրքիայի սահմանից քրդական ջոկատներին հետ քաշել, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Ռազմական գերատեսչությունում աղբյուրը հայտնել էր, որ նոր հանձնարարությունների լույսի ներքո Սիրիա կտեղափոխեն եւս 276 ռուս ռազմական ոստիկանների եւ 33 միավոր տեխնիկա:
Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Սիրիա է ուղարկվել Չեչնիայից ստորաբաժանում, որը մեկնել է Հյուսիսային Օսիայի օդանավակայանից:
Ոստիկանները կզբաղվեն բնակչության անվտանգության ապահովմամբ եւ իրավակարգի պահպանմամբ, ինչպես նաեւ պարեկմամբ եւ «սիրիա-թուրքական սահմանից 30 կմ հեռավորությամբ ինքնապաշտպանության քրդական ջոկատների ստորաբաժանումների եւ նրանց սպառազինության դուրսբերմանը» օժանդակություն ցույց տալով:
«Սիրիա են ժամանել ավելի պատրաստված զինծառայողներ, որոնք այսպիսի գործողությունների փորձ ունեն, ուսուցում են անցել Վլադիկավկազում տեղակայված Ռազմական ոստիկանության կենտրոնում»,- ընդգծել են պաշտպանության նախարարությունից:
Ռազմական ոստիկանների համար Սիրիայի Հմեյմիմ ավիաբազա են տեղափոխում 20-ից ավելի «Տիգր» եւ «Թայֆուն-ՈՒ» զրահամեքենաներ: