20.04.2025
Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի հյուսիսի իրադրությունը
prev Նախորդ նորություն

Թուրքիան հույս ունի հարթել ԱՄՆ-ի հետ F-35-ի հարցով տարաձայնությունները

Թուրքիան հույս ունի հարթել ԱՄՆ-ի հետ F-35 կործանիչների արտադրության հարցով տարաձայնությունները: Reuters-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:


Վաշինգտոնը Անկարան բացառել էր կործանիչների ծրագրից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից հետո: ԱՄՆ-ը հայտարարել է, որ այդ համակարգերը համատեղելի չեն ՆԱՏՕ-ի համակարգերի հետ եւ սպառնալիք են ներկայացնում Lockheed Martin Corp F-35 կործանիչների համար:


«Մենք հույս ունենք, որ կշարունակենք մասնակցել այդ կործանիչների արտադրությանը: Այժմ որոշակի խնդիրներ կան, սակայն ես հավատում եմ, որ այդ խնդիրները կհաղթահարվեն: Մենք երկար տարիներ ներդրումներ ենք կատարել այդ ծրագրում մոտ 1,5 մլրդ դոլարի չափով»,- հայտարարել է Աքարը:

Սիրիա են ժամանել շուրջ 300 ռուս ռազմական ոստիկաններ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար