Սև ծովում ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության ընդլայնման մասին հայտարարությունները ՌԴ-ին վախեցնելու փորձ է: Հենց այդ նպատակին են ուղղված այդպիսի հայտարարությունները, այլ ոչ թե Վրաստանը ՆԱՏՕ մտցնելու կամ վրացական նավատորմն ուժեղացնելու համար: Այդ մասին հայտարարել է փորձագետ Անդրեյ Կոշկինը: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն հասկանում է՝ Վրաստանը խնդրահարույց պետություն է, որից պետք է հեռու մնալ: Ըստ նրա, այդ զորավարժությունները նպատակ ունեն ցույց տալու ՌԴ-ին, որ ինքը գտնվում է թշնամական օղակի մեջ: