8.06.2025
Ադրբեջանը և Չինաստանը կընդլայնեն ռազմական համագործակցության համար իրավական բազան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ՊՍԾ-ի ղեկավարը ստուգել է ՀՀ հետ պետսահմանին գտնվող մարտական կետերի վիճակը

Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերի «Գազախ» առանձին սահմանապահ դիվիզիայի ծառայողական տարածքում շահագործման է հանձնվել զորամասի նոր համալիրը:


Համալիրի բացման հանդիսավոր արարողությանը ՊՍԾ-ի պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը նշել է, որ ադրբեջանցի սահմանապահները աչալրջորեն պահպանում են պետական սահմանները:


Հատուկ ընդգծվել է, որ Գազախի և Աղստաֆայի շրջանների տարածքով անցնող  Հայաստանի հետ պետական սահմանի հատվածը ՊՍԾ-ի վերահսկողության տակ անցնելը կարևոր քայլ է հանդիսանում՝ պետական սահմանի ամբողջականության ապահովման համար:

Հայտնի է, թե որքան գումար կհատկացվի Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին