25.11.2024
Human Rights Watch. Ադրբեջանը խախտում է խաղաղ ակցիաներ իրականացնելու իրավունքը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը և Չինաստանը կընդլայնեն ռազմական համագործակցության համար իրավական բազան

Ադրբեջանը և Չինաստանը ռազմական համագործակցության ընդլայնմանն ուղղված փաստաթուղթ կստորագրեն:


Նման փաստաթղթի ստորագրման մասին նախնական պայմանավորվածությունը, որը կամրապնդի ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցության համար իրավական հիմքը, ձեռք է բերվել Պեկինում՝ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Զաքիր Հասանովի և Վեյ Ֆենհի հանդիպմանը:


«Հանդիպմանը քննարկվել են նաև ռազմական ոլորտում համագործակցության, ռազմատեխնիկական, ռազմական կրթության և այլ ուղղություններում համագործակցության զարգացման հեռանկարները», - ընդգծում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:


Նախարարները փոխադարձ աջակցություն են հայտնել Ադրբեջանի և Չինաստանի տարածքային ամբողջականությանը: