24.11.2024
Հերթական պլանային դիտարկումը Արցախի և Ադրբեջանի շփման գծում
prev Նախորդ նորություն

Տիգրան Ավինյանն ու Արչիլ Թալակվաձեն գոհ են հայ-վրացական հարաբերությունների դինամիկայից

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ։


Հանդիպմանը կողմերը մատնանշել են բարձրաստիճան փոխայցելությունների և հանդիպումների կարևորությունը հայ-վրացական հարաբերությունների շարունակական առաջխաղացման համար։ Նաև գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական և առևտրատնտեսական կապերի զարգացման դրական դինամիկայի կապակցությամբ։


Տիգրան Ավինյանն ու Արչիլ Թալակվաձեն ընդգծել են նաև խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի ու Վրաստանի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի աշխատանքին և խորհրդարանական հանձնաժողովների միջև համագործակցությանը։


Կարևորվել է նաև վիրահայ համայնքի դերակատարությունը երկու բարեկամ ժողովուրդների և երկրների հարաբերությունների առավել սերտացման գործում։


Վրացական կողմի խնդրանքով Ավինյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականության գերակայությունները և կառավարման համակարգի բարեփոխումները։