24.11.2024
Պաշտպանության փոխնախարարը կբանակցի ՌԴ ռազմարդյունաբերական ՀՁ ներկայացուցիչների հետ
prev Նախորդ նորություն

Առաջին անգամ Հայաստանում կատարվել է լյարդի փոխպատվաստում. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Երեկ առաջին անգամ Հայաստանում Արաբկիր ԲԿ-ում մեր բելառուս գործընկերների հետ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից: Հիշեցնեմ, որ այս տարի նաև առաջին լյարդի փոխպատվաստումն էր կատարվել մեծահասակին Աստղիկ ԲԿ-ում մեր ռուսաստանի գործընկերների հետ:


Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


«Նման բարդ վիրահատությունների կատարումը Հայաստանում խոսում է մեր բժշկության և բժշկագիտության զարգացման մասին:


Բելառուս գործըներկների հետ փոխպատվաստումային բժշկության շուրջ համագործակցության մասին ես պայմանավորվել էի Բելառուսի առողջապահության նախարարի հետ այս տարվա հունվար ամսին Մինսկ կատարած իմ պաշտոնական այցելության ժամանակ, որին հետևել էր լայնածավալ վերապատրաստման ծրագիր 11 հայ մասնագետների համար Մինսկում:


Դոնորի և ռեցիպիենտի վիճակը այս պահին բավարար է և համապատասխանում է հետվիրահատական նորմալ ընթացքին: Առողջություն եմ մաղթում նրանց», - ասված է գրառման մեջ։