23.11.2024
Իրանը ողջունում է Սիրիայի վերաբերյալ Պուտինի եւ Էրդողանի որոշումները
prev Նախորդ նորություն

Եթե քրդերը հետ չքաշվեն, կհայտնվեն «թուրքական բանակի գլանիվի» տակ. Պեսկով

ԱՄՆ-ը, որը վերջին մի քանի տարում քրդերի ամենամոտ դաշնակիցներն էր, լքել է նրանց, թողնելով սահմանին, ստիպելով կռվել թուրքերի դեմ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


«ԱՄՆ-ը վերջին մի քանի տարում քրդերի ամենամոտ դաշնակիցն էր: Ի վերջո, Նահանգները լքեցին քրդերին և ըստ Էության դավաճանեցին նրանց: Իսկ այժմ նրանք նախընտրում են քրդերին թողնել սահմանում և այդ կերպ հարկադրում նրանց՝ կռվելու թուրքերի դեմ»,- ասել է Պեսկովը:


Նրա խոսքով՝ միանգամայն ակներեւ է, որ եթե քրդական զինված կազմավորումները հետ չքաշվեն, «ապա այդ դեպքում ստիպված կլինեն հետ քաշվել սիրիացի սահմանապահներն ու ռուսական ռազմական ոստիկանությունը»:


«Եվ փաստորեն մնացած քրդական կազմավորումները կընկնեն թուրքական բանակի գլանիվի տակ»,-ընդգծել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: