8.01.2026
Մոսկվայում տաքսիստների 8% ազգությամբ հայ են. Դմիտրի Պրոնին
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ն կոչ է անում ընդլայնել ռազմական օգնությունն Ուկրաինային

ՆԱՏՕ-ն կոչ է անում ընդլայնել ռազմական օգնությունն Ուկրաինային։ Այս մասին ասել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:


Սթոլթենբերգի խոսքով՝ Ուկրաինային աջակցության հարցը դիտարկվելու է առաջիկա երկու օրերին, պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։ Նա նաեւ ավելացրել է, որ ՆԱՏՕ ներկայացուցիչները մեկ շաբաթ հետո կայցելեն Ուկրաինա։ Փորձագետները կլինեն Օդեսայում եւ Կիեւում, որպեսզի տեղում գնահատեն, թե ինչ վիճակում է ուկրաինական բանակը։


Մեկնաբանելով Ռուսաստանի եւ Թուրքիայի վերջին պայմանավորվածությունները սիրիա-թուրքական սահմանի համատեղ պարեկման մասին՝ Սթոլթենբերգը նշել է, որ առայժմ վաղ է գնահատական տալ։ Միեւնույն ժամանակ, ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը նշել է, որ իրավիճակի զարգացումը լավատեսություն է ներշնչում, քանի որ կողմերը ձգտում են հակամարտության քաղաքական կարգավորման։

Մոգերինի. ՀԳՀԾ-ն դիվանագիտական ձեռքբերում էր, որը պետք է պահպանվի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան