8.04.2025
Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա. մեղադրանք է առաջադրվել 5 անձի
prev Նախորդ նորություն

Շարունակում ենք մեր հումանիտար առաքելությունը Սիրիայում. Փաշինյան

Հայաստանը շարունակում է հետևել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին և շարունակում է հումանիտար առաքելությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնություններին:


«Ուրախ եմ արձանագրել, որ Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնությունները անդրադարձ ունեն նաեւ այն հարցերին, որոնք առնչվում են Սիրիայի հայության անվտանգության հարցերին եւ որոնց վերաբերյալ քննարկումներ էի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա ընդգծում է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական-դաշնակցային բնույթը:


Մենք շարունակում ենք հետեւել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում ենք մեր հումանիտար առաքելությունը եւ մեր աջակցությունը քաղաքացիական բնակչությանը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցն օրակարգում է. Մայիլյան
Հաջորդ նորություն next
 Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս
08.04.2025
Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս